18 հունվարի 2021 - 11:10 AMT
Սուրեն Սահակյանը՝ պաշտպանության փոխնախարար

Սուրեն Սահակյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ»,- ասվում է կառավարության որոշման մեջ։

Սահակյանը 1999-2002թթ. եղել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2008-2011-ին Monarch ընկերության գլխավոր տնօրեն, 2011-2018թթ․ ՎՏԲ Հայաստան կառավարման պետ։