18 հունվարի 2021 - 13:46 AMT
Արսեն Թորոսյանը հրաժարական է տվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ ստացել են Թորոսյանի պաշտոնից ազատման դիմումը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Դիմումը դեռ չի ստորագրվել։

Արսեն Թորոսյանը ՀՀ առողջապահության նախարար էր նշանակվել 2018-ի մայիսի 12-ին։