20 հունվարի 2021 - 11:25 AMT
ԱԺ նիստն ընդմիջվել է՝ պատգամավորները ձյան պատճառով ժամանակին չեն հասել

Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստը դեռ չսկսված ընդմիջվել է․ պատգամավորները եղանակային վատ պայմանների պատճառով չեն կարողացել ժամանակին տեղ հասնել։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկել է 20 րոպե ընդմիջել՝ քվեարկությունների մասնակցելու հնարավորություն տալով բոլոր պատգամավորներին։

Ընդմիջումից հետո նիստը վերսկսել է։

Հունվարի 19-ին տեղացած առատ ձյան պատճառով մայրաքաղաքում երթևեկությունը դժվարացել է։ Սյունիքում էլ հունվարի 19-ին 100 մեքենա է արգելափակվել, 12-ը՝ բախվել։