20 հունվարի 2021 - 11:26 AMT
Սեպտեմբերի վերջին շաբաթը՝ Ազգային փոքրամասնությունների օր

Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը Հայաստանում կարող է ամրագրվել որպես Ազգային փոքրամասնությունների օր:

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը:

Նախագիծն ընդունվել է 101 կողմ ձայնով:

Հայաստանում ապրում են եզդիներ, ռուսներ, ասորիներ, քրդեր, ուկրաինացիներ, հույներ, հրեաներ և այլ ազգերի ներկայացուցիչներ։ Չնայած դրան՝ ՀՀ-ն մեծամասամբ միատարր բնակչություն ունի։