20 հունվարի 2021 - 12:53 AMT
Կարմիր գծերը Երևանի 10 վարչական շրջանից կհանվեն

Երևանի 10 վարչական շրջանում կարմիր գծերը կհանվեն, դրանք կպահպանվեն միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն Ազգային ժողովն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2020-ի դեկտեմբերին։ Նախագծի հեղինակ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնել էր, որ քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ։