20 հունվարի 2021 - 13:12 AMT
ՀՀ-ում ծնվող Նիկոլների թիվը վերադարձել է նախահեղափոխական մակարդակի

Հայաստանում 2020 թվականի ընթացքում Նիկոլ անունը տրվել է 3 նորածնի, PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Ադարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրացման գործակալությունից:

2017 թվականին նույնպես ՀՀ-ում Նիկոլ անունը տրվել է 3 նորածնի:

ՔԿԱԳ-ից նշել են նաև, որ 2019 թվականին Նիկոլ անունը տրվել է 5 երեխայի, իսկ 2018-ին՝ 19։ Ընդ որում, 2018-ին Նիկոլներից 14-ը ծնվել էին հեղափոխությանը հետևած 7 ամսում: