20 հունվարի 2021 - 17:18 AMT
Վանեցյանին առնչվող քրգործը կարճվել է՝ հանցակազմ չկա

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը, փոխանցում է Civilnet-ը։

ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասել է, որ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Քրգործը վերաբերում էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։ Իրավապահները հայտնել էին, թե իր պաշտոնավարման շրջանում Վանեցյանը՝ անտեսելով օրենքով սահմանված 50 տարեկանի սահմանափակումը, բաժնի պետի պաշտոնում նշանակել էր 51 տարեկան, փոխգնդապետի զինվորական կոչում ունեցող, նախկինում ծառայությունից արձակված անձի ու նրան գնդապետի կոչում էր տվել: