20 հունվարի 2021 - 18:37 AMT
Փաշինյան․ Ադրբեջանը պետք է կողմնորոշվի՝ ատելության քարոզի, թե խաղաղության ճանապարհով է գնում, ՀՀ-ն՝ ևս

Արբեջանից հնչող հայտարարությունները հակասական են, մի դեպքում, երբ հարկավոր է խաղաղության հռետորիկա, մյուս՝ ատելության քարոզ, այդ երկիրը պետք է կողմնորոշվի, թե որ ճանապարհով է գնում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը ևս պետք է կողմնորոշվի՝ որ ճանապարհով է գնում։

«Պատերազմն ունի հետցնցումներ: Մեր խնդիրն է կառավարել այդ իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ որոշակի կայունություն ապահովել: Իհարկե, Ադրբեջանի կողմից դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է և ֆաշիստի դրսևորում է: Նման բան տեղի է ունեցել մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում: Չեմ կարծում, որ այստեղ միայն կառավարությունն ունի անելիք, անելիք ունի նաև ԱԺ-ն, և այդ դրոշմանիշը պետք է ի ցույց դնել միջազգային հարթակներում»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանում հակահայկական քարոզի մասին հարցին։

Ավելի վաղ Ադրբեջանում նամականիշ էր թողարկել, որտեղ բժշկական արտահագուստով մարդը գործիքով քիմիական ախտահանման էր ենթարկում Արցախը հայերից՝ ներկայացնելով որպես «կեղտ»: