21 հունվարի 2021 - 17:28 AMT
«Իմ քայլը» ԲԴԽ թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին ու Դավիթ Խաչատուրյանին

Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություններ է տարածել՝ առաջադրելով Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

Թեկնածուներն առաջադրվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ըստ որի Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները:

Ավելի վաղ թեկնածուներից Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ-ում հանդիպել էր իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներին, որից հետո հայտարարել էր, որ առաջադրվում է որպես ԲԴԽ անդամի թեկնածու։