Հայկական Expper Technologies ընկերության Ռոբին ռոբոտը ներառվել է Golden Kitty Award 2020 տարվա լավագույն պրոդուկտների ցանկում, հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Ռոբին ռոբոտը լավագույն պրոդուկտների ցանկում է ներառվել, ի թիվս հանրահայտ Apple MacBook Pro, Iphone, PlayStation 5 և այլ պրոդուկտների»,– գրել է նախարարը։
Նա հորդորել է քվեարկել հայկական պրոդուկտի օգտին, ինչի արդյունքում Ռոբինը կարող է արժանանալ Golden Kitty Award 2020 մրցանակին։
2020 թվականին Ռոբինն արժանացել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն դրամաշնորհին, իսկ այն ստեղծած ընկերությունը` «Վիրտուալ կամուրջ» նախագծի շրջանակում ճանաչվել հաղթող ընկերություն։