Հունվարի 22-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի մարմին Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից, PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Որոնողական աշխատանքներն իրականացվել էին Վարանդայի, Բերձորից հարավ՝ Իշխանաձոր-Այգեհովիտ և Որոտանի ուղղություններով։
Հունվարի 23-ին որոնողական աշխատանքեր իրականացվելու են Մատաղիսի, Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի շրջանի ուղղություններով:
44-օրյա պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1256 աճյուն: