23 հունվարի 2021 - 13:52 AMT
Լուսադեմին Աշոցքում -35 աստիճան սառնամանիք էր

Հունվարի լույս 23-ի գիշերը Աշոցքում մինչև -35 աստիճան սառնամանիք է եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք։ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»,- գրել է նա։

Հանրապետության տարածքում՝ հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ին հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևանում՝ hունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունվարի լույս 24-ի գիշերը սպասվում է -17 աստիճան սառնամանիք։