23 հունվարի 2021 - 14:12 AMT
Ռազմամթերքի վնասազերծում՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում

Հունվարի 23-ին չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Սպիտակաշեն և Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքերի մերձակայքում, տեղեկացնում է ԱԻ պետական ծառայությունը։

«Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու, լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է զանգահարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շրջանային բաժինների 911 ահազանգման կենտրոն: