25 հունվարի 2021 - 12:48 AMT
Լարսը բաց է․ Ռուսական կողմում 1000-ից ավելի բեռնատար է կուտակվել

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար, ռուսական կողմում կա 1000-ից ավելի կուտակված բեռնատար, փոխանցում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ, արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։