25 հունվարի 2021 - 14:51 AMT
Արցախում Ներքին գործերի նախարարություն է ստեղծվել

Արցախում ներքին գործերի նախարարություն է ստեղծվել, որի կազմում ներառվել են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Ոստիկանությունը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել նախագահի 2020-ի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։