25 հունվարի 2021 - 16:10 AMT
Ադրբեջանը 21 հայի հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը 21 հայի հետախուզում է հայտարարել։ Այդ մասին հայտնել է այդ երկրի գլխավոր դատախազությունը։

Ադրբեջանում հայտարարել են, որ, 2020թ․ սեպտեմբերի 27-ից սկսած, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կապակցությամբ 62 քրեական գործ է հարուցվել։ Որպես մեղադրյալ է ներգրավվել 17 անձ, որոնց Բաքուն «վարձկաններ» է անվանում, ինչպես նաև ՀՀ 4 քաղաքացի։ Ադրբեջանի իշանությունը նրանց հետախուզում է հայտարարել։

Ավելի վաղ Ադրբեջանում քրգործեր էին հարուցել ԼՂ Հադրութի շրջանում գերեվարված 62 շիրակցու դեմ՝ նրանց անվանելով «դիվերսանտներ»։

Հայկական կողմն Ադրբեջանում պահվող բոլոր անձանց ռազմագերի է համարում և պահանջում է նրանց անհապաղ վերադարձը։