3 մարտի 2009 - 20:23 AMT
Արմեն Գրիգորյանը սպորտի միջազգային վարպետի կոչում է շնորհել հայ մարզիկներին
Այսօր Ազգային օլիմպիական կոմիտեի շենքում սպորտի ու երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը սպորտի միջազգային վարպետի կոչում է շնորհել մի շարք հայ մարզիկների: Այդ կոչմանն են արժանացել այն մարզիկները, որոնք փայլուն արդյունքի են հասել միջազգային ասպարեզում եւ այդպիսով մեծ ավանդ են ներդրել Հայաստանում սպորտի զարգացման գործում: Սպորտի միջազգային վարպետի վկայականները հանձնել է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Պատվավոր կոչմանն են արժանացել 13 մարզիկներ, որոնք հանդես են գալիս 5 մարզաձեւերում, որոնք են` բռնցքամարտը, ուշուն, սամբոն, ծանրամարտը եւ հեռացատկը:

Սպորտի միջազգային վարպետի կոչում է շնորհվել.

Էդուարդ Համբարձումյանին` բռնցքամարտի 2008թ. Եվրոպայի չեմպիոն
Ժաննա Վարդանյանին` սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Սասուն Հայրապետյանին` ուշուի 2008թ. Եվրոպայի չեմպիոն
Արսեն Սարգսյանին` հեռացատկի 2008թ. միջազգային մրցումների 1-ին մրցանակակիր
Սերգեյ Սեւյանին` ուշուի 2008թ. Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր
Արա Խաչատրյանին` ծանրամարտի 2008 աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր
Ցոլակ Անանիկյանին` բռնցքամարտի 2008թ. Եվրոպայի արծաթե մրցանակակիր
Վաչիկ Վարդանյանին`սամբոյի աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր
Էմին Ասլանյանին` սամբոյի 2008թ. Եվրոպայի չեմպիոն
Լիլիթ Պողոսյանին`սամբոյի 2007թ. աշխարհի առաջնության 5 տեղ
Ռուբեն Ալեքսանյանին` ծանրամարտի 2008թ. երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Առաքել Միրզոյանին` ծանրամարտի 2008թ. երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արամ Անդրիկյանին` ծանրամարտի 2008թ. երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: