Կապան, Մեծավան և Մարմաշեն միավորված համայնքներին հատկացվել է մեկական բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ յուրաքանչյուրը 34․4 մլն դրամ արժողությամբ, ընդհանուր ներդրումը կազմել է 103․2 մլն դրամ։
Ծրագիրն իրականացվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։
Տարածքային զարգացման հիմնադրամից նշում են՝ ծրագիրն էականորեն նպաստում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։
Սյունքիի մարզի Կապան համայնքը նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո դարձել է սահմանամերձ։ Սահմանազատումը կատարվել է ըստ ԽՍՀՄ քարտեզի։