25 հունվարի 2021 - 18:30 AMT
ԿԲ․ Կգործի դրամարկղ՝ հնամաշ ու վնասված դրամները փոխանակելու համար

2021-ի հունվարի 26-ից գործելու է Կենտրոնական բանկի դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը, որտեղ քաղաքացիները կարող են փոխանակել շրջանառությունից դուրս բերված, հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները:

Դրամարկղը գործելու է Երևանում՝Վազգեն Սարգսյան 6 հասցեով, հայտնում են ԿԲ-ից։