26 հունվարի 2021 - 10:33 AMT
ՌԲԿ․ Հունվարի 27-ին դեպի ՀՀ ու Ադրբեջան երկաթուղու հարցով բանակցություններ կլինեն

Հունվարի 27-ին ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուսթաֆաևը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ու կառուցման հարցը, հայտնում է ՌԲԿ-ն։

Նման ձևաչափ նախատեսված էր հունվարի 11-ին Մոսկվայում ընդունված եռակողմ հայտարարությամբ։ Ըստ դրա, մինչև մարտի 1-ը պետք է ներկայացվեն ՀՀ-ով ու Ադրբեջանով փոխադրումների վերսկսման ժամանակացույցերը։

Մասնավորապես, ըստ ԶԼՄ-ի՝ բացի դեպի Նախիջևան երկաթուղուց, Ադրբեջանը նաև ավտոճանապարհի կառուցման հնարավորություն է ուզում ստանալ, իսկ ՀՀ-ն դրա փոխարեն կստանա երկաթուղային կապ ՌԴ հետ։ Կքննարկվի նաև Նախիջևանով ՀՀ-ն ու Իրանն իրար կապելու հնարավորությունը։

Ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հորադիզից մինչև Զանգելան երկաթուղու կառուցումը 2 տարի կպահանջի։