Հայաստանում հունվարի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 166,232-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 138-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 639,482 թեստավորում, մեկ օրում՝ 1938 թեստ:
Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3052 դեպք կա, այլ պատճառով՝ 758։
Ապաքինվել է ևս 472 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 155,404 է։ Փաստացի բուժվողների թիվը 7018 է։