3 մարտի 2009 - 21:02 AMT
Երեւանում կքննարկեն պատմական հուշարձանների պահպանության եւ վերականգնման հարցերը
Մարտի 4-5 Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում Երեւանում կկայանա «ՍՏՀԿ երկրների պատմա-մշակութային հուշարձանների պահպանություն եւ վերականգնում» կլոր սեղանը: Հանդիպման ընթացքում, որին մասնակցելու են ՍՏՀԿ մասնակից երկրների ներկայացուցիչները, կկայանա «Սեւծովյան տարածաշրջանի մշակույթի նորություններ» պարբերականի հիմնադրումը:

Անցկացվող կլոր սեղանի շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի «Մշակութային խճանկար» ցուցահանդեսը, որին կցուցադրվեն Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների նկարիչների գործերը: Իսկ Էսթետիկայի ազգային պատկերասրահում կբացվի «Սեւ ծովին` արեւոտ երկինք» խորագրով մանկական աշխատանքների ցուցահանդես: