27 հունվարի 2021 - 16:47 AMT
Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա

Հայաստանում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ: