16 հուլիսի 2002 - 21:55 AMT
ՍՈՉԻԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՄԱՔՍԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՑ ԲՌՆԱԳՐԱՎԵԼ ԵՆ 300-ԻՑ ԱՎԵԼ ԱԴԱՄԱՆԴ
Սոչիի օդանավակայանում մաքսատան աշխատակիցները Հայաստանի քաղաքացուց բռնագրավել են 300-ից ավել ադամանդ: Ինչպես տեղեկացրել են «ՌԻԱ-Նովոստի» գործակալությանը Ռուսաստանի Հարավային մաքսային վարչության մամուլի ծառայությունում, մշակված քարերը հայտնաբերվել են Երեւանի չվերթով ժամանած մի ուղեւորի պայուսակում: Բռնագրավված ադամանդների արժեքը կորոշվի փորձաքննությունից հետո: Ուղեւորը ձերբակալված է եւ պահվում է ժամանակավոր մեկուսարանում: Որոշվում է թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ապօրինի շրջանառության հոդվածով քրեական գործի հարուցման հարցը: