28 հունվարի 2021 - 18:29 AMT
5 գերի է վերադառնում, 62-ը զանգել են հարազատներին

Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք է վերադառնում 5 գերի, հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

“Նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ”, - նշել է նա։

Ադրբեջանում տասնյակ գերիներ են պավում, որոնցից մի քանիսին Ադրբեջանը դատել է պատրաստվում։ Բացի այդ, Բաքուն հայտարարել է, թե Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարված 62 շիրակցիներին Ադրբեջանը չի ճանաչում որպես ռազմագերի։