4 մարտի 2009 - 00:00 AMT
Նյու-Յորքում ապրիլի 6-ին կնշեն Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձը
Ապրիլի 6-ին Նյու-Յորքի Թայմս-սքվերում տեղի կունենա Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Վերջինս կամզակերպվել է «սբ. Վարդանի դստրերն ու ասպետները» միջինատլանտյան կազմակերպության կողմից` Համաշխարհային բարեգործական միության (AGBU), Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA), Ամերիկայի հայկական համագումարի (ААА), «Հնչակ» հայկական կուսակցության աջակցությամբ: Արարողությանը կմասնակցեն Հայոց ցեղասպանություն վերապրածները, ինչպես նաեւ ցեղասպանության հարցերով փարձագետներ Դենիս Փափազյանն ու Սեմ Ազադյանը, հաղորդում է MarketWatch-ը: