29 հունվարի 2021 - 15:25 AMT
$20 մլն՝ ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը. ԱԿԲԱ Բանկը և ֆրանսիական «Պռոպարկոն» պայմանագիր են կնքել

ԱԿԲԱ Բանկը և ֆրանսիական «Պռոպարկո» ֆինանսական զարգացման գործակալությունը կնքել են $20 մլն-ի վարկային պայմանագիր՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և գյուղոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով:

Ներգրավված միջոցները կնպաստեն տնտեսության մեջ ուղիղ ներդրումներ կատարելուն:

«Պռոպարկո» ֆինանսական զարգացման գործակալությունը աջակցում է տնտեսությունների կայուն զարգացմանը Ասիայում, Լատինական Ամերիկայում, և Մերձավոր Արևելքում: