Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 167,088-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հանգստյան օրերի պատճառով ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել, մեկ օրում 1473 թեստավորում է արվել։
Վարակից մահվան ևս 4 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3084 դեպք կա, այլ պատճառով՝ 769։
Ապաքինվել է ևս 281 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 157,800 է։ Փաստացի բուժվողների թիվը 5435 է։