1 փետրվարի 2021 - 15:10 AMT
Կորոնավիրուսի ևս 2 դեպք՝ Արցախում

Արցախում հունվարի 31-ին կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել, կատարվել է 18 թեստավորում։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:

Այս պահին ստացիոնար բուժվում է 25 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19,309 թեստավորում:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2334 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: