1 փետրվարի 2021 - 20:26 AMT
Գարիկ Սարգսյանը՝ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։

Սարգսյանը զբաղեցրել է Արարատի մարզպետի պաշտոնը 2018-ի հունիսի 1-ից մինչև 2020-ի դեկտեմբերի 10-ը։

Ավելի վաղ` փետրվարի 1-ին Նարեկ Բաբայանն ազատվել էր Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից։