2 փետրվարի 2021 - 11:00 AMT
Վարանդայի ուղղությունից ևս 9 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Փետրվարի 1-ին որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն:

Նախնական տվյալներով՝ նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ):

Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փետրվարի 2-ին որոնումներն իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:

Փետրվարի 1-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: