2 փետրվարի 2021 - 11:36 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 143 նոր դեպք կա և 8 մահ

Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 167,231-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 143-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3089 դեպք կա, այլ պատճառով՝ 772։

Ապաքինվել է ևս 535 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 158,335 է։ Փաստացի բուժվողների թիվը 5035 է։

Փետրվարի 1-ին 1921 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 651,914 թեստավորում։