2 փետրվարի 2021 - 15:08 AMT
ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 5.5%

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%: Որոշումը կայացվել է փետրվարի 2-ի՝ ԿԲ խորհրդի նիստում։

Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 7%, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%:

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրուքը բարձրացնելու մասին որոշումն ընդունել էր նաև 2020-ի դեկտեմբերի 15-ին` այն բարձրացնելով 1 տոկոսային կետով ու սահմանելով 5.25%: