Փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ պետք է իրականացվեին Ֆիզուլիի, Ջաբրայիլի ուղղությամբ, սակայն վերջին պահին ադրբեջանցիներն առանց որևէ պատճառ նշելու թույլ չեն տվել։ Այդ մասին տեղեկացրել է Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, գրում է Panorama.am-ը։
«Որոնողական խմբերն առավոտյան պատրաստվել էին, որ գնային, զանգել են ու ասել, որ աշխատանքներ չեն լինելու»,- ասել է նա։
Փետրվարի 2-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Հադրութ քաղաքի մերձակայքից հայտնաբերել են ևս 1 աճյուն: Ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Թադևոսյանը նշել է, որ կարող է և քաղաքացիական անձ լինի, քանի որ քաղաքի մոտ է հայտնաբերվել։
Պատերազմի ավարտից ի վեր փետրվարի 2-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1353 աճյուն: