Արցախի պետական ծառայության փրկարարական ջոկատները փետրվարի 4-ին ևս աճյունների որոնման աշխատանքներ չեն իրականացնի: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում ադրբեջանցիները տարաբնույթ աշխատանքներ են կատարում, տեղեկացնում է ԱԻՊԾ-ից:
2020-ի նոյեմբերի 13-ից մինչև փետրվարի 4-ը որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը քաղաքացիական անձինք են:
Փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ պետք է իրականացվեին Ֆիզուլիի, Ջաբրայիլի ուղղությամբ, սակայն վերջին պահին ադրբեջանցիներն առանց որևէ պատճառ նշելու թույլ չեն տվել։