5 փետրվարի 2021 - 12:18 AMT
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը «Արցախի» տակ ելույթով 2-րդ տեղն է գրավել ՌԴ առաջնությունում

Ռուսաստանաբնակ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը, որը 2-րդ տեղն է գրավել Կրասնոյարսկում կայացած ՌԴ առաջնությունում, ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո։

Հայտնի մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբում ընդգրկված Ադելիա Պետրոսյանը, մեկնաբանելով իր ելույթն, ասել է, որ այդպիսով Արցախում պատերազմից հետո ցանկանում էր քաջալերել հայ ժողովրդին, որի արյունն է հոսում իր երակներում։ «Արցախ» ստեղծագործությունը խորհրդանշում է Լեռնային Ղարաբաղի պայքարը, գրում է sport-express.ը։

13-ամյա գեղասահորդուհին ասել է․ «Իմ ազատ ծրագրի երաժշտությունը հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունն է, իսկ ես հայ եմ հայրիկիս կողմից։ Վերջերս Հայաստանը պարտվեց Ադրբեջանի հետ պատերազմում և Արցախն անցավ Ադրբեջանին։ Ինձ համար շատ կարևոր էր, երբ ես կատարոմ էի իմ ծրագիրը, քաջալերել իմ ժողովրդին, որի արյունն է հոսում իմ երակներում, և որ Արցախը վերադարձնեն Հայաստանին։ Ես ինքս, ցավոք, Արցախում չեմ եղել, բայց ոզում եմ հաղթել սառյուցի վրա իմ երկրի պատվին։

Նաև վերջերս իմ հայուհի տատիկը մահացավ՝ երբ ես պատրաստում էի ծրագիրս։ Եվ դա էլ ինձ համար շատ կարևոր էր։ Ես ուզում եմ, որ բոլորը տեսնեն, թե ինչքան լավ է բեմականացրել ծրագիրը Դանիիլ Գլեյհենգաուզը, և ինչ լավ է ինձ մոտ ստացվում»,-ասել է Պետրոսյանը։