6 փետրվարի 2021 - 12:33 AMT
Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Փետրվարի 5-ին Արցախում կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021-ին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2170 քաղաքացու հետազոտություն, որից 481-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները: