8 փետրվարի 2021 - 10:25 AMT
Բավրա-Նինոծմինդա անցակետը վերսկսել է աշխատանքը

Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետըփետրվարի 7-ին` ժամը 10։00-ից վերսկսել է աշխատանքը, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Սահմանը հատելու թույլտվություն ունեցող անձինք, Սադախլոյի անցակետից զատ, այսուհետ կարող են օգտվել նաև Բավրա-Նինոծմինդա անցակետից։

Այն կգործի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։

Անցակետով բեռնատարների երթևեկն շարունակվում է իրականացվել շուրջօրյա ռեժիմով։

«ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն պատվաստումից հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում»,-ասվում է դեսպանության հայտարարության մեջ։