4 մարտի 2009 - 19:32 AMT
Հայաստանի բորսային շուկայում դոլարը բարձրացել է եւս 0,25%-ով
Հայաստանի տարադրամի շուկայում իրադրությունը երեկվա անկումից հետո որոշակիորեն կայունացել է: NASDAQ OMX Armenia տվյալների համաձայն, այսօրվա սակարկությունների արդյունքներով հայկական բորսային շուկայում դոլարի փոխարժեքը բարձրացել է եւս 0,25%-ով` կազմելով 372.98 դր/$: Դոլարի առավելագույն փոխարժեքն այսօր կազմել է 373.6 դր/$, նվազագույնը` 371.5 դր/$: Երեկվա համեմատ գրեթե երկու անգամ մեծացել են նաեւ գործարքների ծավալները` կազմելով մոտ $7,4 մլն, ինչը դեռեւս ցածր ցուցանիշ է: