8 փետրվարի 2021 - 16:38 AMT
«Պատերազմն իմ աչքերով» ցուցահանդես-վաճառք՝ Սարյանի տուն-թանգարանում

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը հրավիրում է «Պատերազմի ստվերում» նախագծի շրջանակում իրականացվող «Պատերազմն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես-վաճառքին:

Ներկայացված են տարբեր նկարիչների ստեղծագործություններ, պատերազմի հետևանքով առաջացած կորուստների պատմություններ և պատերազմի հետ կապված այլ նյութեր:

Մուտքը վճարովի է, տոմսի արժեքը 1000 դրամ: Ամբողջ հասույթն օգտագործվելու է բարեգործական նպատակներով։

Ցուցասրահում տեղի կունենան նաև սեմինարներ՝ արվեստ, մոտիվացիա և ինֆորմացիա թեմաներով։ Նախագծի նպատակն է ցույց տալ աշխարհին վերջին շրջանի կորուստներն ու ապրումները։

Սեմինարների օրերն ու ժամերը կհայտարարվեն հավելյալ: