9 փետրվարի 2021 - 19:28 AMT
Իրանական 40 ընկերություն Երևանում կմասնակցի հայ-իրանական տեխնոլոգիական համաժողովին

Իրանական 40 ընկերություն կմասնակցի Երևանում կայանալիք հայ-իրանական տեխնոլոգիական համաժողովին։ Իրանի կառավարությունը համաժողովում կներկայացնի այդ երկրի գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ, Գիտության և տեխնոլոգիաների միջազգային փոխգործակցության կենտրոնի տնօրեն Մեհդի Գալե-Նաոին, գրում է Mehr-ը։

Նշվում է, որ Իրանը մտադիր է ակտիվացնել տնտեսական գործակցությունը ՀՀ հետ։

Երկրները ևս մեկ համատեղ տնտեսական նախագիծ են իրականցնում՝ երկու ՀԷԿ-երի կառուցումն Արաքսի վրա: Իրանն ու ՀՀ-ն նաև գազ ու էլէներգիա են փոխանակում։

Դեռևս 2004-ին Երևանն ու Թեհրանը բարտերային համաձայնագիր են կնքել բնական գազի և էլեկտրաէներգիայի վերաբերյալ, որով Իրանից ներկրվող գազը ՀՀ-ում օգտագործվում է որպես վառելիք էլեկտրակայանների համար, իսկ Իրանը ներկրում է ՀՀ-ում արտադրված էլէներգիան։ ՀՀ-ն Իրանից սկսել է գազ ներկրել 2009-ին՝ ամեն տարի ստանալով 400-500 մլն խմ գազ։