9 փետրվարի 2021 - 19:32 AMT
Մհեր Արմենիան չի բացառել, որ կմտնի քաղաքականություն

Չի բացառվում, որ երգիչ Մհեր Արմենիան մտնի քաղաքականություն: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ երգիչը, փոխանցում է Hayeli.am-ը։

Մհերը հայտարարել է, որ երկրում խորը ճգնաժամ է, դժվար իրավիճակ՝ նաև իր ոլորտում՝ երգարվեստում։

Նա ողջունել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն մտնելու որոշումն ու նշել, որ իր կարծիքով՝ պետք է գաղափարի շուրջ համախմբվել։

Ըստ երգչի՝ Հայաստանում քաղաքական հայտարարությունների բովանդակությունն էլ է փոխվել Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո։

«Միանշանակ ողջունելի է, ես նկատում եմ, որ իշխանությունների այդ, սարսափ, կարելի է ասել, թե վախը։ Իմ կարծիքով, նրանք այդ հայտարարությունից հետո ավելի սկսեցին փոխել իրենց հայտարարությունները, թե ընտրությունները որ պետք է լինեին։ Ես զգում եմ, բոլորին հետևում եմ, ինչ խառնվածություն կա իրենց մեջ, երբ նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ պիտի մտնի քաղաքականություն»,-ասել է երգիչը։