Հայաստանում փետրվարի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 168,676-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 180-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, բոլորը-ը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3135 դեպք կա, այլ պատճառով՝ 786։
Ապաքինվել է ևս 265 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 160,670 է։ Փաստացի բուժվողների թիվը 4085 է։
Փետրվարի 10-ին 2500 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 673,538 թեստավորում։