11 փետրվարի 2021 - 12:48 AMT
Ֆիզուլիի շրջանից ևս 4 զինծառայողի աճյուն է դուրս բերվել

Փետրվարի 10-ին որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փետրվարի 11-ին որոնումները 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն: