11 փետրվարի 2021 - 18:17 AMT
Արմավիրի 5 գյուղապետ 6 անձի օգնել են խուսափել զորավարժանքից․ Քրգործ կա

Սպետեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից հետո Արմավիրի մարզի Այգեշատ, Հայթաղ, Արագած, Ոսկեհատ և Մրգաստան համայնքներում հաշվառված 6 զորակոչիկի ուղարկվել են զորավարժանքի ներկայանալու ծանուցագրեր, համայնքի ղեկավարները պաշտոնական կեղծիքներ են արել ու օժանդակել 6 անձի՝ զորավարժանքից խուսափելուն։

Պաշտոնեական կեղծիքի, ռազմական դրության պայմաններում զորավարժանքից խուսափելու և ռազմական դրության պայմաններում զորավարժանքից խուսափելուն օժանդակելու դեպքերի առթիվ ազգային անվտանգության ծառայությունում քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 327-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-327-րդ հոդվածի 3-րդ մասով քրգործեր է հարուցվել (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը)։