12 փետրվարի 2021 - 12:55 AMT
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ վերադարձած 5 գերուն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ փետրվարի 11-ին ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերու հետ։

Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։