12 փետրվարի 2021 - 16:23 AMT
Ռեկտոր․ Թատերականը չի միանա Մանկավարժականին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը չի միանա Մանկավարժական համալսարանին։ Այդ մասին Թատերական ինստիտուտի ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ռեկտոր Լիլիթ Արզումանյանը՝ հերքելով շրջանառվող լուրերը։

«Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը, որն իրականում իրոք օդից կախված էր, որը և մտահոգության ու ընդվզման առիթ դարձավ բուհի ուսանողների շրջանակում, չի համապատասխանում իրականությանը: Այսօր մեր բուհում ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնական հունով», - ասվում է գրառման մեջ։

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, թե որոշվել է Թատերական ինստիտուտը կցել Մանկավարժական համալսարանին և որ այդպիսի որոշում է կայացվել ԿԳՄՍ նախարարությունում։