Արցախում 2020-ի համեմատ՝ 2021-ին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է 41.5 տոկոսով՝ 47,407 գլխից հասնելով 19,679-ի, տեղեկացնում է երկրի վիճակագրական ծառայությունը:
Ըստ տեղեկագրի՝ Արցախում խոշոր եղջերավորների ամենամեծ գլխաքանակը՝ 2020 թվականի հունվարի դրությամբ, արձանագրվել է Քաշաթաղի շրջանում՝ 11,039, իսկ Հադրութի շրջանը՝ 8678-ով, երկրորդ տեղում էր:
Մանր եղջերավոր անասունների գլխաքանակն Արցախում 2021 թվականի դրությամբ կազմել է 27,833 գլուխ՝ նախորդ տարվա 65,462-ի փոխարեն:
Ըստ շրջանների՝ մանր եղջերավորների ամենամեծ գլխաքանակը 2020-ին նույնպես գրանցվել է Քաշաթաղում՝ 20,544, իսկ Հադրութը երկրորդ տեղում է՝ 16,665 մանր եղեջերավորով: Թռչունների թիվը նվազել է 47.5 տոկոսով՝ 365,000-ից հասնելով 173,480-ի:
Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ԱՀ ազգային ժողովում հայտարարել է, որ պատերազմից հետո երկիր է վերադարձել մոտ 100,000 մարդ, իսկ մոտ 40,000 արցախցի շարունակում է բնակվել Հայաստանում: