13 փետրվարի 2021 - 17:14 AMT
Կենսաբան․ Պատվաստվածները կարող են կորոնավիրուսի տարածող լինել

Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ կարող են վիրուսի տարածող հանդիսանալ։ Այդ մասին հայտարարել է Ջորջ Մեյսոնի անվամ համալսարանի Սիստեմային կենսաբանության պրոֆեսոր Անչա Բարանովան։

«Պետք է հաշվի առնել, որ այժմ հայտնվում են պատվաստված մարդիկ, որոնք դիմակ չեն կրում, սակայն նրանցից ոմանք կարող են առանց ախտանիշների վիրուսի տարածման աղբյուր լինել։ Պատվաստումը չի երաշխավորում վիրուսի բացակայությունը կոկորդում և քթի մեջ, այլ մեծ հավանականությամբ ապահովում է հիվանդության թեթև կամ առանց ախտանիշ ընթացքը»,-ասել է նա։

Նա հիշեցրել է, որ կիրառվող պատվաստանյութերի կիրառումը չի ենթադրում, որ հարկավոր է հրաժարվել դիմակ կրելուց։

Հայաստանում արդեն սկսվել է 65 անց անձանց պատվաստումը։