5 մարտի 2009 - 11:51 AMT
Թեհրանը ծրագրում է սույն թվականի ամռանը գործարկել Բուշերի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ)
Իրանը ծրագրում է սույն թվականի ամռանը գործարկել Բուշերի ատոմային էլեկտրակայանը: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին :

«Իրանի կառավարությունը Բուշերի ատոմային էլեկտրակայանի իրագործման հարցը որպես պարտականություն է դիտարկում: Չնայած Իրանի վրա գործադրվող ճնշմանը, մենք կաշխատենք այդ նախագիծն իրականացնել 2009 թվականի ամռանը», - նշել է Իրանի Արտգործնախարարության ղեկավարը:

Իրանի Ատոմային էներգիայի գծով կազմակերպությունը վերջերս հայտարարել էր, որ Թեհրանը ծրագրում է առաջիկա հինգ տարվա ընթացքում գրեթե 10-անգամ ընդլայնել ուրանի հարստացման հնարավորությունները, հաղորդում է Reuters- ը: